Ռութ Պրավեր Ջաբվալա
Ռութ Պրավեր Ջաբվալա անգլ.՝ Ruth Prawer Jhabvala | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն |
Վախճանվել է | ապրիլի 3, 2013[4][1][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Վայմարյան Հանրապետություն |
Կրթություն | Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Զավակներ | Renana Jhabvala? |
Ռութ Պրավեր Ջաբվալա (անգլ.՝ Ruth Prawer Jhabvala, մայիսի 7, 1927[1][2][3][…], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Վայմարյան Հանրապետություն - ապրիլի 3, 2013[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի և ամերիկացի գրող, կինոսցենարիստ։ Բուքերյան մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ լավագույն ադապտացված սցենարի համար։ Աշխարհում միակ մարդն է, որն ստացել է և՛ «Օսկար», և՛ «Բուքեր»[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռութ Պրավերը ծնվել է 1927 թվականի մայիսի 7-ին Քյոլնում, լեհ հրեաների ընտանիքում[7]։ Հայրը եղել է փաստաբան, մայրը՝ Քյոլնի գլխավոր սինագոգի կանտորի դուստրը[8][9]։ 1939 թվականին ընտանիքը նացիզմից փախել է Մեծ Բրիտանիա։ Գերմանիայում մնացած նրանց հարազատներից շատերը զոհվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում, ավելի ուշ (1948) Ռութի հայրն ինքնասպան է եղել[10]։
1948 թվականին Ռութն ստացել է բրիտանական քաղաքացիություն։ 1951 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը[10]։ Նույն թվականին ամուսնացել է հնդիկ ճարտարապետ Սայրուս Ջաբվալայի հետ, վերցրել նրա ազգանունը և նրա հետ մեկնել Հնդկաստան, որտեղ ապրել է մինչև 1975 թվականը։ Այնուհետև բնակություն է հաստատել Նյու Յորքում, 1986 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[11]։
Ռութ Պրավեր Ջաբվաան մահացել է 2013 թվականի ապրիլի 3-ին Մանհեթենում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականների սկզբից սկսել է գրել արձակ, նրա առաջին վեպը հրատարակվել է 1955 թվականին։ 1960-ական թվականներից համագործակցել է կինոռեժիսոր Ջեյմս Այվորիի և պրոդյուսեր Իսմայիլ Մերչանտի ստեղծագործական տանդեմի հետ, նրանց համար գրել է ավելի քան 20 կինոսցենար, այդ թվում` իր սեփական վեպերի հիման վրա, կատարել է Հենրի Ջեյմսի և անգլալեզու այլ գրողների վեպերի ադապտացիաներ։ Նա համագործակցել է նաև այլ ռեժիսորների հետ։
Ռութ Պրավեր Ջաբվալայի վեպերի մեծամասնության հիմքում Արևմուտքի և Արևելքի հանդիպման և փոխըմբռնման խնդիրն է[12]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- To Whom She Will (1955, ԱՄՆ-ում՝ Amrita)
- The Nature of Passion (1956)
- Esmond in India (1958)
- The Householder (1960)
- Get Ready for Battle (1962)
- Like Birds, Like Fishes (1963)
- A Backward Place (1965)
- A Stronger Climate (1968)
- A New Dominion (1972,ԱՄՆ-ում՝ Travelers)
- Heat and Dust (1975, Բուքերյան մրցանակ)
- An Experience of India (1971)
- How I Became a Holy Mother and other stories (1976)
- In Search of Love and Beauty (1983)
- Out of India (1986)
- Three Continents (1987)
- Poet and Dancer (1993)
- Shards of Memory (1995)
- East Into Upper East: Plain Tales from New York and New Delhi (1998)
- My Nine Lives (2004)
Ընտրյալ կինոսցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը](մեծ մասը բեմադրել է Ջ. Այվորին)
- Տան տերը (1963, ըստ սեփական վեպի)
- Շեքսպիրի ծառաները (1965)
- Գուրու (1969)
- Բոմբեյական ֆիլմ (1970)
- Արքայադստեր ինքնակենսագրությունը (1975)
- Ռոուզլենդ (1977)
- Եվրոպացիները (1979, Հենրի Ջեյմսի վեպի հիման վրա)
- Ջեյն Օսթինը Մանհեթենում (1980, ըստ Ջեյն Օսթինի պարոդիական պիեսի)
- Քառյակ (1981, ըստ Ջին Ռիսի վեպի)
- Տոթ ու փոշին (1983, սեփական վեպի հիման վրա[13], BAFTA մրցանակ լավագույն կինոսցենարիի համար[14], Լոնդոնի կինոքննադատների ընկերության մրցանակ)
- Բոստոնացիները (1984, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
- Սենյակ՝ տեսարանով (1985, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA) անվանակարգ)
- Մադամ Սուզացկա, (1988, ռեժիսոր՝ Ջոն Շլեզինգեր, ըստ Բեռնիս Ռուբենս վեպի)
- Հովարդս Էնդ (1991, Է. Մ. Ֆորսթերի վեպի հիման վրա, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
- Օրվա վերջում (1993, Կաձուո Իսիգուրոյի վեպի հիման վրա, առաջադրում «Օսկարի» լավագույն սցենարի համար, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների անվանակարգեր)
- Ջեֆերսոնը Փարիզում (1995)
- Ապրեք կյանք Պիկասոյի հետ (1996)
- Զինվորի դուստրը երբեք լաց չի լինում (1998, ըստ Կեյլի Ջոնսի վեպի)
- Ոսկե գավաթ (2000, ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
- Ամուսնալուծություն(2003, ըստ Դայանա Ջոնսոնի վեպի)
- Վերջնական կետը (2007, ըստ Պիտեր Կամերոնի վեպի)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Ruth Prawer Jhabvala, Screenwriter, Dies at 85|nytimes.com
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/1975
- ↑ Childs, Martin (2013 թ․ ապրիլի 4). «Ruth Prawer Jhabvala: Author and screenwriter who won two Oscars and the Booker Prize». The Independent. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Merchant, Ismail (2012 թ․ ապրիլի 9). Merchant-Ivory: Interviews. էջ 94. ISBN 978-1-61703-237-0. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Jaggi, Maya (2005 թ․ մարտի 19). «Brave new worlds». The Guardian.
- ↑ «Ruth Prawer Jhabvala». The Daily Telegraph. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 10,0 10,1 «День рождения в Лондоне». ЛЕХАИМ. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Ruth Prawer Jhabvala» (անգլերեն). IMDb.com, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Passages to India» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Novelist, Oscar winner Ruth Prawer Jhabvala dies». Mint. 2013 թ․ ապրիլի 3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Raw, Laurence (2012). Merchant-Ivory: Interviews. University of Mississippi. էջեր xix–xxii. ISBN 978-1-61703-237-0.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sucher, Lawrie. The Fiction of Ruth Prawer Jhabvala: The Politics of Passion. Basingstoke: Macmillan, 1989
- Crane, Ralph J. Ruth Prawer Jhabvala. New York: Twayne, 1992
- Bailur, Jayanti. Ruth Prawer Jhabvala: Fiction and Film. New Delhi: Arnold Publishers, 1992.
- Prasad K. The novels of Ruth Jhabvala: a critical study. Jaipur: Shree Niwas Publications, 2006
- Waheed M. A. The novels of Ruth Jhabvala and Anita Desai: a study in the marital discord. New Delhi: Prestige, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռութ Պրավեր Ջաբվալան Answers.com կայքում(անգլ.)
- Ռութ Պրավեր Ջաբվալան magazines.gorky.media կայքում (անգլ.)
- Рассказ в переводе Ларисы Беспаловой
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Քյոլն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 3 մահեր
- 2013 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Բուքերյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի անգլիացի կանայք
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Անգլիացի վիպասաններ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի սցենարիստներ
- Բրիտանացի վիպասաններ
- Գերմանացի կին գրողներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Սցենարիստներ այբբենական կարգով